Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում մարտական հրաձգության վարժանքներ են անցկացվել
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հաստատած նախապատրաստական պլանի համաձայն՝ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մարտական հրաձգության վարժանքներ են անցկացրել:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Պլանի համաձայն՝ անձնակազմը հանձնել է «Ս-125» զենիթահրթիռային համալիրները ելման դիրքում տեղակայելու և մարտական պատրաստվածության նորմատիվներ:
Անձնակազմի կառավարման հմտությունների կատարելագործման և մարտունակության հետագա բարձրացման նպատակով ընդհանուր բանակի զորավարժարանում անցկացված վարժանքների ընթացքում իրականացվել են պայմանական հակառակորդի թիրախների հայտնաբերման և ոչնչացման առաջադրանքները։
Add new comment