հ

Ֆրանսիան արտաքսում է ադրբեջանցի երկու դիվանագետների` ի պատասխան Բաքվի համապատասխան որոշման

Ադրբեջանցի երկու դիվանագետներ արտաքսվել են Ֆրանսիայից: Այս որոշման մասին տեղեկացրել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից` մանրամասնելով, որ ֆրանսիական կողմն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի հայտարարությունը` Բաքվում Ֆրանսիայի դեսպանատանն աշխատող երկու դիվանագետների «անցանկալի անձ» ճանաչելու մասին, հայտնում է 1lurer.am-ը:

«Վճռականորեն հերքում ենք մեղադրանքները, որոնք Ադրբեջանը ներկայացնում է իբրև իր որոշման հիմք,- հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից:

Նախարարությունից պարզաբանել են, որ ընդունված որոշումը, փաստորեն, պատասխան քայլ էր: Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ էլ նրան տեղեկացրել են այս որոշման մասին:

Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվում Ֆրանսիայի դեսպանին հրավիրել են Ադրբեջանի ԱԳՆ, հաղորդել երկու ֆրանսիացի դիվանագետների անցանկալի անձ հայտարարելու մասին: Նման հայտարարության հիմքում, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, վերջիններիս` դիվանագիտական կարգավիճակին ու Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության իրականացումն է:

 

Add new comment