Միլի մեջլիսի հայտարարությունը ցույց է տալիս, թե Ադրբեջանն ինչ առաջարկներ են փորձում մտցնել «խաղաղության պայմանագրում»
Ադրբեջանի Միլի մեջլիսի հայտարարությունը ցույց է տալիս, թե իրենք ինչ առաջարկներ են փորձում մտցնել, այսինքն՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը ուզում են արտացոլվի «խաղաղության պայմանագրում», որը հետագայում Ադրբեջանի ձեռքին լուրջ գործիք կդառնա Հայաստանի դեմ գործողությունների համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ ներկայացնելով իր հարցազրույցից մի հատված:
«Ես վստահ եմ, որ իրենք այդ կետն ավելացրած ուղարկում են, հավանաբար, Հայաստանը չի ընդունում այդ կետը դեռևս ու հետ է ուղարկում:
Դրանով Ադրբեջանը մի կողմից ժամանակ է ձգում, որովհետև ես ասել եմ, որ ձեռք բերվածը բավարար չէ Ադրբեջանի համար, ինչ-որ թուղթ ստորագրելու առումով Ադրբեջանը պետք է այդ թղթի մեջ կարևոր ռումբեր տեղադրի, որպեսզի իր հետագա գործողությունները դրանով պայմանավորի, մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը հասկացել է, որ ինքը ժամանակի ընթացքում ամենաանհավանական թվացող դրույթները կարողանում է առաջ մղել։
Եթե մեկ-երկու տարի առաջ Հայաստանի իշխանություններն ասում էին, որ մինչև Արցախի հայերն իրավունքների ու անվտանգության ապահովում չունենան, ոչ մի թուղթ չի ստորագրվի, հիմա ասում են, որ եթե Արցախի հայերը բարձրաձայնում են իրենց իրավունքների և անվտանգության հարցը, վտանգում են Հայաստանը, դրա համար էլ Ալիևը հասկանում է, որ այնպիսի իշխանության հետ գործ ունի, որն արագորեն փոխում է իր մոտեցումներն ու դիրքորոշումը, ու ինքը փորձում է ժամանակի ընթացքում այդ վտանգավոր դրույթներն առաջ տանել»,- նշել է Հայրապետյանը։
Add new comment