Submitted by detq-editor on
Թուրքիան շարունակում է աշխատել հացահատիկային համաձայնագիրը երկարաձգելու համար․ Չավուշօղլու

Թուրքիան շարունակում է աշխատել հացահատիկային համաձայնագիրը երկարաձգելու համար․ Չավուշօղլու

Թուրքիան շարունակում է աշխատել հացահատիկային համաձայնագիրը երկարաձգելու համար․ Չավուշօղլու

Թուրքիան շարունակում է աշխատել Ստամբուլի հացահատիկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու համար։ Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Չավուշօղլուն այս մասին ասել է Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և հավատքի նախարար Սանտյագո Կաֆիերի հետ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ։

 

Չավուշօղլուի խոսքով՝ Անկարան շարունակում է նպաստել, որ Ստամբուլի հացահատիկային համաձայնագիրն անխափան գործի։

 

Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ համաձայնագրի հարցում ժամանակ առ ժամանակ խնդիրներ են ծագում։ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ՝ խնդիրները հաղթահարելու համար։

 

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ համաձայնագրի երկրորդ քառամսյա ժամկետը կավարտվի մարտի կեսերին։ Նրա խոսքով՝ Թուրքիան աշխատում է, որ համաձայնագիրը կրկին հնարավորության դեպքում ավելի երկար ժամկետով երկարաձգվի։

 

Չավուշօղլուն շեշտել է, որ Անկարան գիտակցում է համաձայնագրի կարևորությունը հատկապես թույլ զարգացած երկրների համար։ Նա հավելել է, որ Թուրքիայում աշխատում են ռուսական և ուկրաինական հացահատիկն ալյուրի ու այլ ապրանքների վերածելու և այդ հացահատիկից ստացված արտադրանքն աֆրիկյան երկրներ մատակարարելու ուղղությամբ։

Add new comment