աա

Ֆրանսիան Ադրբեջանին է վաճառել ավելի քան 155 միլիոն դոլարի մթերք, որոնք օգտագործվել են ռազմական ուղղաթիռների համար. թյուրքագետ

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Երկու ֆրանսիացի դիվանագետներ վտարվել են Ադրբեջանից։ Այս լուրը և իբր թե առկա Ադրբեջան-Ֆրանսիա լարվածությունը ոչ մի էական բան չի նշանակում։ 

Մեր տարածաշրջանում Արևմուտքի և մասնավորապես ԵՄ ու Ֆրանսիայի համար Ադրբեջանն ավելի կարևոր է, քան Հայաստանը։ 

Սա է պատճառը, որ Ֆրանսիան Ադրբեջանին է վաճառում երկակի նշանակության ապրանքներ, որոնք Ադրբեջանն օգտագործում է ռազմական նշանակությամբ։ Օրինակ՝ 2022 թ. միայն պաշտոնական տվյալներով Ֆրանսիան Ադրբեջանին է վաճառել ավելի քան 155 միլիոն դոլարի մթերք, որոնք օգտագործվել են ռազմական ուղղաթիռների համար։

Դե իսկ մեզ՝ միայն գեղեցիկ խոսքեր և մի քանի հատ վիլիս»։

Այնուհետև հրապարակել է լուսանկար՝ նշելով. «Սա էլ վերոնշյալ 155 մլն-ի պարունակությունը՝ ուղղաթիռներ, օդանավեր և այլն»։

Image removed.

Add new comment