Submitted by A.Gevorgyan on
hdfyejd

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչն անդրադարձել է ֆրանս-ադրբեջանական հարաբերություններին

«Ֆրանսիան չի կարողանում ընդունել Ադրբեջանի հաղթանակը»,- ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովը ֆրանսիական «Le Monde» հրատարակությանը տված հարցազրույցում, որը հոդված է հրապարակել Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունների լարվածության մասին։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։ 

Նա նշել է, որ երկկողմ հարաբերություններում նկատվող լարվածության պատճառը հայ-ադրբեջանական հակամարտությունում Ֆրանսիայի որդեգրած լիովին անարդար և կողմնակալ հայանպաստ դիրքորոշումն է, նաև հավելել է, որ ԵՄ-ն, որտեղ Ֆրանսիան առաջատար երկրներից է, լրջորեն հարվածել է նրա վստահությանը։

Ըստ Էմիրբեյովի՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը խաթարում է անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, նրան մղում նոր ռազմական հակամարտությունների և դանդաղեցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու հեռանկարները։ 

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը վերջին շրջանում ակտիվորեն թիրախավորում է Ֆրանսիային և հակաֆրանսիական տրամադրություններ ստեղծում տեղեկատվական դաշտում։ Ֆրանսիան հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի կողմից թիրախավորվում է հայանպաստ դիրքորոշում հայտնելու համար։ 

Add new comment