Հակաիրանական պատժամիջոցներից շատերը չեզոքացվել են. Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ այսօր Իրանի դեմ սահմանված անօրինական պատժամիջոցներից շատերը չեզոքացվել են։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Ռայիսին շեշտել է, որ Իրանի դեմ վերջին հիբրիդային պատերազմի մասնակից մի շարք երկրներ այսօր Թեհրանից խնդրում են բանակցություններ վարել։ Նրա խոսքով՝ Իրանի թշնամիների պատերազմը ձախողվել է իրանցի ազգի, հատկապես իրանցի կանանց խելամտության շնորհիվ։
Իրանի նախագահը միևնույն ժամանակ հորդորել է Իրանի պաշտոնյաներին և իշխանություններին հետամուտ լինել ազգի հիմնախնդիրներին, քանի դեռ դրանք չեն լուծվել։
Ռայիսին միևնույն ժամանակ կարևորել է, որ ուշադրություն դարձվի երկրի հետագա զարգացմանն ու առաջընթացին:
Add new comment