3

«Իսկանդեր», «Կինժալ», «Կալիբր». Ուկրաինայի հրթիռակոծությունը Ռուսաստանի համար 620 մլն դոլար է արժեցել

Հունվարի 2-ին Ուկրաինայի զանգվածային հրթիռակոծման վրա Ռուսաստանը ծախսել է մոտ 620 մլն դոլար։ Այս մասին վկայում են Ուկրաինայի ԶՈւ օդային ուժերի հրամանատարության տվյալները եւ Forbes-ի հաշվարկները, փոխանցում է News.am-ը։

Նախնական տվյալներով՝ հունվարի 2-ի գիշերը եւ առավոտյան թշնամին Ուկրաինայի դեմ կիրառել է օդային հարձակման 99 միջոց՝ տարբեր տեսակի հրթիռներ եւ հարվածային անօդաչուներ։

Այդ հրթիռների արժեքի հաշվարկման համար Forbes-ն օգտագործել է հետեւյալ գնահատականները. Х-101 հրթիռի արժեքը՝ 13 մլն դոլար, «Կալիբր»՝ 6,5 մլն, «Իսկանդեր»՝ 3 մլն, «Օնիքս»՝ 1,25 մլն, Х-22՝ 1 մլն, «Точка-У»՝ 0,3 մլն, Х-55՝ 2 մլն, Х-555՝ 4 մլն, Х-47 «Կինժալ»՝ 15 մլն, Shahed-136՝ 50 000 դոլար։

 

Add new comment