Կարմիր ծովում հութիները հրթիռակոծել են ԱՄՆ նավեր
Կարմիր ծովում մի քանի առևտրային նավ հաղորդել է երկու հականավային բալիստիկ հրթիռի արձակման մասին շրջակա ջրերի վրա, ասվում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) X-ի միկրոբլոգում:
«Այս անօրինական գործողությունները վտանգել են տասնյակ անմեղ նավաստիների կյանքը և շարունակում խաթարել միջազգային առևտրի ազատ հոսքը»,- ասվում է CENTCOM-ի հայտարարության մեջ:
Գրոհը, որը տեղի է ունեցել երեքշաբթի, 24-րդն էր նոյեմբերի 19-ից ի վեր, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը:
Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել էր, որ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում դաշնակիցների հետ՝ ստեղծելու ռազմածովային աշխատանքային խումբ, որպեսզի պահպանի Կարմիր ծովով անցնող առևտրային նավերը Եմենի հութիների հնարավոր հարձակումներից` նկատի ունենալով վերջին գրոհները:
Add new comment