Թուրքիայում ձերբակալվել են Իսրայելի օգտին լրտեսելու մեջ կասկածյալներ
Թուրքիայի իրավապահները 33 մարդ են ձերբակալել Իսրայելի օգտին լրտեսելու, Իսրայելի հատուկ ծառայությունների համար աշխատելու կասկածանքով։ Թուրքական «TRT Haber» հեռուստաընկերությունը հաղորդում է, որ իրավապահները գործողություններ են կատարել երկրի ութ նահանգում, ամենաշատ ձերբակալությունները եղել են Ստամբուլում։
Ստամբուլի դատախազությունը սկսել է հետաքննել Իսրայելի հատուկ ծառայությունների գործունեությունը Թուրքիայում։ Դատախազությունը 46 մարդու ձերբակալելու հրաման է տվել։
Երկու երկրների հարաբերությունները խիստ սրվել են Գազայի հատվածի պատերազմի պատճառով։ Անկարան և Թել Ավիվը հետ են կանչել Իսրայելում ու Թուրքիայում հավատարմագրված իրենց դիվանագետներին։
Add new comment