Submitted by A.Gevorgyan on
hdudj

Բաքուն կողմ է Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլի անցկացմանը. Էմիրբեյով

«Բաքուն հույս ունի, որ պայմանագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև»,- էստոնական ERR հեռարձակող ընկերությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ առաջադրանքների գծով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Նախագահի օգնականն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն հուսով է մոտ ապագայում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների միջև բանակցությունների հաջորդ փուլը՝ քննարկելու խաղաղության պայմանագիրը։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը փորձում է «խաղաղության պայմանագրի» անվան ներքո իրականացնել իր առջև դրված նպատակները, որոնց մասին արդեն բացահայտ նշում է պետական մակարդակով։

Add new comment