Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինքի ամրապնդմանն ուղղված մեր ջանքերը հաջողությամբ շարունակվում են. Յաշար Գյուլեր
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը խոսել է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության մասին:
«Մեր համատեղ ջանքերը՝ ամրապնդելու ռազմավարական դաշինքը և խորացնելու համագործակցությունը, հաջողությամբ շարունակվում են»,- ասել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Նա նշել է, որ Թուրքիան կշարունակի զարգացնել ռազմական համագործակցությունն Ադրբեջանի հետ։
Գյուլերն ընդգծել է, որ Կովկասում անվտանգության և խաղաղության ճանապարհն անցնում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. «Կովկասյան տարածաշրջանն այլևս հակամարտությունների կարիք չունի, ժամանակն է բարեկամության և համագործակցության»:
Add new comment