453

Ադրբեջանի գործողություններն առավել ագրեսիվ են դառնում. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Ադրբեջանը կտրուկ ակտիվացրել է քարոզչական հարձակումները` Հայաստանի Հանրապետության տարբեր շրջանները, այդ թվում` Երևանը, ներկայացնելով որպես պատմական ադրբեջանական բնակավայր:

Ակնհայտ երևում է, որ այս ուղղությամբ դրվող գումարները անգամներով մեծացվել են, իսկ կիրառվող զինանոցը` ընդլայնվել:

Այնպես չէ, որ այլ շրջափուլերում Ադրբեջանը նման հետաքրքրություն չի ներկայացրել, այլ է հիմա խնդիրը` քարոզչությունն ուղիղ առնչություն ունի Հայաստանի նկատմամբ աճող նոր քաղաքական հավակնությունների հետ:

Մինչ Հայաստանի իշխանությունը ներսում կոտրում է հայոց պետականությունը պահպանող ինստիտուտները, ձեռքերը բաց վազում Ադրբեջանի ու Թուրքիայի ուղղությամբ, Ադրբեջանի գործողություններն առավել ագրեսիվ են դառնում»:

Add new comment