Հայաստանն է խոչընդոտում հաղորդակցությունների բացումը. Հաջիև
«Ադրբեջանը շահագրգռված է Նախիջևանի հետ հարաբերություններ հաստատելով, սակայն Հայաստանը երեք տարի է, ինչ խոչընդոտում է այդ գործընթացը՝ չնայած ստանձնած պարտավորություններին»,-գերմանական «Berliner Zeitung» թերթի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Նա նշել է, որ Ադրբեջանն արդեն համաձայնության է եկել Իրանի հետ վերջինիս տարածքով այլընտրանքային ճանապարհի շուրջ։
«Առայժմ Հայաստանի կողմից քայլեր չենք տեսնում։ Ընդհակառակը, Հայաստանը, լինելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նախաձեռնողը, փորձում է խուսափել եռակողմ հռչակագրից բխող պարտավորություններից և կեղծելով իրականությունը` ներկայանալ որպես տարածաշրջանային շրջափակման բացմանն ակտիվորեն աջակցող կողմ։ Սակայն իրականում հենց Հայաստանն է խոչընդոտում տարածաշրջանում հաղորդակցության բացումը»,- խեղաթյուրելով իրականությունը` ասել է Հաջիևը։
Նա նաև հայտարարել է, որ Նախիջևանի հետ կապը պետք է լինի առանց հայկական կողմի մաքսային և սահմանային հսկողության։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը շարունակում է անհիմն մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին իբր «խաղաղությունը» խոչընդոտելու համար, իսկ զուգահեռ սադրանքներ և սպառնալիքներ պարունակող ելույթներ ունենալ պետական մակարդակով։
Add new comment