Submitted by A.Gevorgyan on
Gus’s

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ

Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է թուրքական «TRT haber» կայքը։

Ֆիդանը Բլինքենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան սպասում է ԱՄՆ-ից «F-16»-ի գնման գործընթացի ավարտին, և որ Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի վերջնական որոշումը պատկանում է Թուրքիայի խորհրդարանին։

Քննարկվել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները և տարածաշրջանային հարցեր, ինչպիսին է Սիրիայում և Իրաքում իրավիճակը։

Add new comment