Submitted by A.Muradyan on
ճտքֆմկ

Իրանում հայտնել են Քերմանում ահաբեկչության հետ կապված անձանց ձերբակալման մասին

Իրանում հայտնել են Քերմանում ահաբեկչության հետ կապված անձանց ձերբակալման մասին։

Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակի օրը Իրանի Քերման նահանգի գերեզմանատանը տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված 32 անձ է ձերբակալվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով IRNA-ն, այս մասին հայտնել է Քերմանի դատախազ Մեհդի Բախշին:

Բախշին հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը հայտարարել է, որ գեներալ Սոլեյմանիի նահատակության 4-րդ տարելիցի արարողությունից հետո Քերման նահանգում հայտնաբերվել է 16 ռումբ, որոնցից յուրաքանչյուրի պայթուցիկ ուժը գերազանցել է պայթուցիկով գոտու ուժը:

Նրա խոսքով՝ ահաբեկիչներին չի հաջողվել պայթուցիկները տեղադրել գերեզմանատանը։ Քերմանում հայտնաբերվել է նաև տուն, որտեղ բնակվում էին պայթյուններ կազմակերպած երկու մահապարտ ահաբեկիչները: Դրանում հայտնաբերվել են օգտագործման համար պատրաստ պայթուցիկ սարքեր, այդ թվում՝ պայթուցիկով գոտիներ։

Հունվարի 3-ին ահաբեկիչների երկու պայթյուն է որոտացել Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին, երբ մարդիկ հավաքվել էին` ոգեկոչելու Միացյալ Նահանգների կողմից նրա սպանության չորրորդ տարելիցը: Ահաբեկչության զոհ է դարձել 90 մարդ, վիրավորվել 248-ը։ 

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Իրանի Քերման քաղաքի գերեզմանատանը տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, իրանական առանցքային զորահրամանատարներից գեներալ լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին, ինչպես նաև Իրաքում շիայական ժողովրդական աշխարհազորի՝ «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը և բարձրաստիճան մի շարք այլ զինվորականներ սպանվել են 2020 թվականի հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով իրականացված հատուկ գործողության հետևանքով:

Add new comment