Իսրայելա-պաղեստինյան պատերազմը կարող է սպառնալ Մերձավոր Արևելքի անվտանգությանը․ Բլինքեն
ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմը կարող է սպառնալիք դառնալ Մերձավոր Արևելքի անվտանգության համար, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուրահման ալ Թանիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Էնթոնի Բլինքենը նշել է, որ հակամարտությունը կարող է հեշտությամբ ճյուղավորումներ տալ:
ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հութիների հարձակումները ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հակամարտության արդյունքում արդեն արգելափակել են աշխարհում ծովային փոխադրումների գրեթե հինգերորդը և շոշափել տասնյակ երկրների շահերը:
Add new comment