Submitted by A.Gevorgyan on
gftyh

Մենք կօգնենք ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կապահովի Հվ. Կովկասում․ ԱՄՆ պաշտոնյա

«ԱՄՆ պետքարտուղարության կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու նպատակով կողմերի հետ պարբերաբար բանակցություններ է վարում»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Վանեսսա Զենջին։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Նա նշել է, որ Լուի Բոնոն հաճախ է այցելում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղության գործընթացին։ Հանդիպումների առանցքը եղել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Add new comment