Submitted by H.Minasyan on
Ադրբեջանի ու ԱՄԷ-ի համագործակցությունը բազմակողմանի է. Իլհամ Ալիև

Ադրբեջանի ու ԱՄԷ-ի համագործակցությունը բազմակողմանի է. Իլհամ Ալիև

«Մեր համագործակցությունը բազմաբնույթ է, ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, և ոչ վաղ անցյալում շատ կարևոր քայլեր են արվել էներգետիկայի ոլորտում, հատկապես կանաչ էներգետիկայի ոլորտում»,- այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմեդ բին Զայեդ ալ-Նահյանի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։

Նշելով, որ անցյալ տարվա հոկտեմբերին Ադրբեջանում բացվել է 230 մեգավատտ հզորությամբ արևային էլեկտրակայանը, Ալիևն ընդգծել է. «Այս կայանի ստեղծումը հնարավոր է դարձել ձեր երկրի ներդրումների շնորհիվ։ Ադրբեջանում պայմանագրեր ու փոխըմբռնման հուշագրեր են կնքվել 10 գիգավատտ կանաչ էներգիա արտադրելու ձեր երկրի ներդրումային ծրագրերի հաշվին»։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 8-ին, պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմեդ բին Զայեդ ալ-Նահյանը։

ԱՄԷ-ի նախագահին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Յալչին Ռաֆիևը, պաշտոնատար այլ անձինք։

ԱՄԷ-ի նախագահին ընդունելու է Իլհամ Ալիևը:

Add new comment