Ղազախստանի նախագահը օկուպացված Վարանդայում կմասնակցի մանկական ստեղծագործական կենտրոնի բացմանը
Մոտ ժամանակներս կկայանա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի պետական այցը Ադրբեջան։
Այս մասին ասել է Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Ալիմ Բայելը։
Նա հայտնել է, որ Ղազախստանի նախագահի այցի շրջանակում տեղի կունենա օկուպացված Արցախի (խմբ.) Վարանդա շրջանում «Կուրմանգազի» մանկական ստեղծագործական կենտրոնի բացման արարողությունը։
Հիշեցնենք, որ «Կուրմանգազի» մանկական ստեղծագործական կենտրոնի շինարարությունը սկսվել է 2023 թվականին։
Add new comment