Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանի գերագույն առաջնորդը պնդել է՝ Իսրայելի պարտության կանխատեսումներն իրականանում են

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին կարծում է, որ Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումից մոտ 100 օր անց նրա պարտության մասին կանխատեսումներն իրականանում են, «քանի որ Պաղեստինի դիմադրությունը հաղթելու է»։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Խամենեին Գազայում եռամսյա հակամարտությունը համարել է անմոռանալի միջադեպ, որը հավերժ կմնա պատմության մեջ: «Նույնիսկ այս ռեժիմի կործանումից և երկրի երեսից ջնջվելուց հետո այդ հանցագործությունները չեն մոռացվի և կմնան պատմության մեջ։ Նրանք մի քանի շաբաթվա ընթացքում սպանեցին հազարավոր երեխաների։ Սակայն Պաղեստինի ժողովրդի համբերությունն ու դիմադրությունը ստիպեցին նրանց նահանջել»,- ասել է նա։

Իրանի գերագույն առաջնորդը նաև համոզմունք է հայտնել, որ Իսրայելին դեռ չի հաջողվել ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը։

«Նրանք ասացին, որ կոչնչացնեն ՀԱՄԱՍ-ը և դիմադրությունն ու կտեղափոխեն Գազայի բնակիչներին: Բայց նրանք ձախողվեցին, և այսօր դիմադրությունը մնում է ամուր, եռանդուն և լիովին պատրաստված, իսկ սիոնիստական ​​ռեժիմը հյուծված է, նվաստացած և ափսոսանքով լի: Սիոնիստական ​​ռեժիմի իրական էությունը բացահայտվել է»,- եզրափակել է նա։
 

Add new comment