Submitted by D.Guyumjyan on
detq

Գազան և Արևմտյան ափը պատկանում են պաղեստինցիներին․ Բերբոք

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է՝ Եգիպտոսն ու Գերմանիան համաձայն են, որ Գազայի հատվածն ու Արևմտյան ափը պատկանում են պաղեստինցիներին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական  «Reuters» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել է Կահիրե։ Եգիպտոսի մայրաքաղաքում նա նշել է, որ պատերազմից հետո միջազգային հանրությունը պարտավոր է Գազայի հատվածում անվտանգություն կազմակերպել, և բարեփոխված Պաղեստինյան ինքնավարությունը ապագայում պետք է ծայրահեղ կարևոր դերակատարություն ունենա։

Աննալենա Բերբոքն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Գազայի հատվածում պաղեստինցիների տառապանքները չեն կարող շարունակվել։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ կոնկրետ միջոցներ են անհրաժեշտ՝ այնտեղ գտնվող մարդկանց օգնություն հասցնելու համար։

Հիշեցնենք, որ Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները շարունակվում են։ Չնայած միջազգային հանրության ջանքերին` Իսրայելը հրաժարվում է հրադադար հաստատելուց` ձգտելով ողջ Գազան վերցնել իր վերահսկողության տակ։


 

Add new comment