Բանակում կատարվողը շատ նուրբ քննության առարկա է. սա զինվորական ծառայության խորը ճգնաժամի մասին է վկայում
Բանակում կատարվողը շատ նուրբ քննության առարկա է և պետք է զերծ մնալ անհարկի շահարկումներից։ Բայց` սա բանակի և զինվորական ծառայության խորը ճգնաժամի մասին է վկայում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը և հավելում.
«Դեպքերի քանակը, պարբերականությունը, բնույթը վկայում են այն մասին, որ սրանք պարզապես առանձին միջադեպեր չեն, այլ ուղիղ կապ ունեն կառավարման համակարգի, բարոյահոգեբանական վիճակի, զորքերում կարգ ու կանոնի, հրամանատարների պատասխանատվության աստիճանի, մշակված ծառայության ռազմավարության և այլնի հետ։
Եթե բանակը անմիջապես չհամալրվի կոմպետենտ, կենսունակ և գործունակ կադրերով, եթե բանակի կառավարման գլխին չլինեն բացառապես կոմպետենտ անձինք, ցավալիորեն պետք է պատրաստ լինել այսպիսի միջադեպերի, որոնք ի վերջո ուղիղ ազդեցություն ունեն բանակի մարտունակության վրա։
Հիմա ամենակարևորը` սպայական էթիկետի բացակայությունը, սպայական եղբայրության ինստիտուտի բացակայությունը և զինվորական ծառայությունը զուտ աշխատանքային պարտականության վերածելը սպաներին դարձրել է զինվորների աչքերում բանակից փող քերողների... Ինձ համար ցավ է Բանակի մասին այսպես խոսելը, հատկապես հրապարակային, բայց քանի որ խոսքը այլ խողովակներով տեղ չի հասնում, ստիպված եմ նաեւ այսպես խոսել, հույս ունենալով որ ի վերջո կհանսի տեղ։
Ցավակցում եմ զոհված սպաների հարազատներին, ընկերներին ու բարեկամներին»։
Add new comment