9846

Առանց քննության զանգվածային «սպայական ջարդն» անընդունելի եմ համարում, ինչի ականատեսն եղել ենք նախկին միջադեպերի ժամանակ. ԱԺ պատգամավոր

Մեկ օրվա ընթացքում 2 զինծառայողի, այս դեպքում` սպաների մահվան հանգամանքը, ոչ միայն նրանց ընտանիքների համար է ողբերգություն, այլ զինված ուժերի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ 

«Անընդունելի եմ համարում հապշտապ որոշումները, առավել ևս` «օպերատիվ քայլերի» անվան տակ զորամաս/զորամիավորում օղակում արագ պաշտոնանկությունները:

Յուրաքանչյուր դեպքով պետք է քննություն իրականացվի, պատճառահետևանքային կապը պարզվի ու միայն դրանից հետո, ըստ պատասխանատվության չափի, պրոցեսներ տարվի:

Առանց քննության զանգվածային «սպայական ջարդն» անընդունելի եմ համարում, ինչի ականատեսն եղել ենք նախկին միջադեպերի ժամանակ և ինչպես երևում է` դրանք իրենց նպատակին չեն ծառայել:

Զինված ուժերում յուրաքանչյուր ծառայող` շարքայինից գեներալ, ունի սահմանված պարտականություններ` պատասխանատվության կոնկրետ դաշտ և հետագա որոշումները դրա վրա պետք է կառուցել»:

Add new comment