Submitted by H.Minasyan on
Բաքուն կրկին մեղադրել է Փարիզին

Բաքուն կրկին մեղադրել է Փարիզին

Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրում է Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու մեջ և կոչ անում դադարեցնել այդ քայլերը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունն արվել է ի պատասխան Փարիզի քննադատության:

Ֆրանսիայի կառավարությունը, մասնավորապես, պնդել է, որ Ադրբեջանում լրտեսության մեղադրանքով Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի կալանքը «կամայական» է։

«Այս անհիմն հայտարարությունն իրականությունը խեղաթյուրելու և Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու ևս մեկ փորձ է»,- հայտարարել է Հաջիզադեն։

Փարիզի և Բաքվի միջև դիվանագիտական լարվածությունը սրվել է անցած ամիս, երբ Ադրբեջանի իշխանությունները երկրից արտաքսեցին երկու ֆրանսիացի դիվանագետի։ Ի պատասխան՝ Ֆրանսիան իր հերթին արտաքսեց ադրբեջանական դեսպանատան երկու աշխատակցի։

Add new comment