Հութիները Կարմիր ծովում հրթիռներով հարձակվել են ամերիկյան նավի վրա
Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժման հութիներն անօդաչու սարքերով, բալիստիկ և հականավային հրթիռներով հարձակվել են ամերիկյան նավի վրա։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական կառավարամետ «Mehr» գործակալությունը հայտնում է, որ այս մասին հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահիա Սարիան:
Հաղորդվում է, որ ամերիկյան նավն աջակցություն էր ցուցաբերում Իսրայելին։
«Եմենի ռազմածովային ուժերը, հրթիռային ուժերը և անօդաչու ավիացիան համատեղ գործողություն են իրականացրել՝ օգտագործելով մեծ թվով անօդաչուներ, բալիստիկ և հականավային հրթիռներ՝ հարվածելով սիոնիստական կազմավորմանն աջակցություն ցուցաբերող ամերիկյան նավին»,- ասել է Յահիա Սարիան։
Նշվում է, որ Եմենի հութիներն առաջին անգամ են Կարմիր ծովում հարձակվել ամերիկյան նավի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից դեկտեմբերի 31-ին իրենց ռազմածովային ուժերի վրա հարձակման:
Ամերիկյան կողմը դեռևս չի արձագանքել միջադեպին։
Add new comment