Submitted by H.Minasyan on
F16-ի գնումը շուտով իրականություն կդառնա. ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան

«F-16»-ի գնումը շուտով իրականություն կդառնա. ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուրադ Մերջանը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ից «F-16» կործանիչների գնման վերաբերյալ: Նա նշել է, որ մոտ ապագայում կործանիչների գնման գործարքը կարող է իրականություն դառնալ:

«Աստծո կամոք «F-16»-երի գնումը մոտ ապագայում իրականություն կդառնա: Երկար տարիներ անց եթե Կոնգրեսը հաստատի ինքնաթիռների գնումը, առաջին անգամ կհաղթահարենք Կոնգրեսի գործընթացը»,- հավելել է նա:

Բացի դրանից` թուրք դիվանագետը նշել է, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները չպետք է հիմնվեն «վերցնել-տալ» տրամաբանության վրա և ընդգծել. «Հարաբերությունները պետք է օգտագործվեն «ռազմավարական դաշնակից»-ի հիմքերով: Այլապես բոլոր կողմերն էլ կորցնելու բան կունենան»:

Add new comment