Submitted by H.Minasyan on
 Հայաստանի հետ տևական համաձայնության հասնելը բարդ գործընթաց է. Ֆարիդ Շաֆիև

Հայաստանի հետ տևական համաձայնության հասնելը բարդ գործընթաց է. Ֆարիդ Շաֆիև

Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի (CAIR) խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը Հայաստանի հետ ամուր համաձայնության հասնելը բարդ գործընթաց է անվանել։

Այս մասին Շաֆիևն ասել է «Report»-ի թղթակցի հետ զրույցում։

«Դեկտեմբերին մի փոքր ավելի լավատեսական կանխատեսումներ ունեինք, բայց հիմա կան մի քանի խնդիրներ, որոնք լուրջ լուծումներ են պահանջում, դրանք ներառում են սահմանազատման, տրանսպորտային ուղիների բացման, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացումը»,- ասել է նա։

Որպես պատճառ Շաֆիևը նշել է Հայաստանի ղեկավարության շրջանում նորմալ բանակցություններ վարելու «ավանդույթի» բացակայությունը։

Add new comment