Ջեյհուն Բայրամովը Բուլղարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Մարիա Գաբրիելի հետ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Բուլղարիայի երկկողմ հարաբերությունների ներկա իրավիճակը և հեռանկարները քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ու հումանիտար ոլորտներում։
Նախարարները քննարկում են ունեցել նաև տարածաշրջանային և երկկողմ այլ հարցերի շուրջ։
Add new comment