Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար է նշանակվել Հիքմեթ Միրզաևը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզաևը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ։
Այս մասին Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել։
Հրամանի համաձայն՝ Միրզաևը կզբաղեցնի նաև ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Add new comment