Submitted by detq-editor on
Կիևը պատրաստվում է սադրանքներ իրականացնել. ռուսական շտաբ

Կիևը պատրաստվում է սադրանքներ իրականացնել. ռուսական շտաբ

Երեկ Ուկրաինայում հումանիտար արձագանքման ՌԴ միջգերատեսչական համակարգող շտաբից հայտնել են, որ Կիևը պատրաստվում է սադրանքներ իրականացնել Կրամատորսկում թմրանյութերի և ուռուցքաբանական դիսպանսերների, հիվանդանոցների պայթյունով։

Ըստ հաղորդագրության՝ մի քանի անկախ աղբյուր հաստատել է  տեղեկությունը, համաձայն որի՝ ուկրաինական հատուկ ծառայությունները մտադիր են մոտ ժամանակներս լայնածավալ սադրանք իրականացնել, որ մեղադրեն Ռուսաստանին իբր ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։ Դրա համար Կիևի ռեժիմը ծրագրել է Կրամատորսկ քաղաքում տեղական նարկոլոգիական և ուռուցքաբանական դիսպանսերների, ինչպես նաև առաջին քաղաքային հիվանդանոցի շենքերի կառավարելի պայթեցում՝ Ռուսաստանին քաղաքացիական օբյեկտներին իբր դիտավորյալ հարվածելու մեջ մեղադրելու նպատակով։ 

Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արևմտյան լրագրողներին բերել է Կրամատորսկ, որտեղ սադրանք է ծրագրվում․ «Ուկրաինայի անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ Կրամատորսկ քաղաք են ժամանել արևմտյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնք այժմ բնակեցված են «Սապֆիր» հյուրանոցում։ Ընդ որում՝ բուժհաստատությունների անձնակազմն այս պահին տարհանվել է։ Բոլոր աշխատակիցները տեղափոխվել են, մինչև հատուկ ցուցումներ ստանալը»։

Գերատեսչությունում կարծում են, որ ծրագրվող սադրանքը կոչված է արագացնելու Կիևին հեռահար արևմտյան զենքի մատակարարումը․ «Արևմտյան ԶԼՄ-ներում Կրամատորսկի բժշկական հաստատությունների պայթեցումը կներկայացվի որպես ռուսական զորքերի հերթական «վայրագություն», որը պահանջում է համաշխարհային հանրության պատասխան արձագանքը և Կիևին հեռահար հրթիռների մատակարարումների արագացումը Ռուսաստանի տարածքին հարվածելու համար»,- ասում են շտաբից:

 

Add new comment