Ադրբեջանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարարի հետ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի գործընկեր Ռադոսլավ Սիկորսկու հետ:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգային հարցեր։ Բայրամովն ընդգծել է երկու երկրի միջև բարձր մակարդակի բարեկամության, հարգանքի և ռազմավարական գործընկերության կարևորությունը։
Ադրբեջանցի պաշտոնյան գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանային իրավիճակի մասին՝ նշելով, որ խաղաղության լայն հնարավորություններ են ստեղծվել։
Ընդգծվել է, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը (COP29), որն այս տարի տեղի է ունենալու Ադրբեջանում, կարևոր է երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա զարգացման համար։
Add new comment