Submitted by detq-editor on
 Լեհաստանը կսկսի էլեկտրոնային պատնեշ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

Լեհաստանը կսկսի էլեկտրոնային պատնեշ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

«Լեհաստանը նախատեսում է 2023 թվականի մարտին էլեկտրոնային պատնեշ կառուցել ռուսաստանյան Կալինինգրադի մարզի սահմանին»,- տեղեկացնում է «Polskie Radio»-ն։ Վերջինս հղում է կատարում երկրի սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Աննա Միխալսկայի հայտարարությանը։

Նա նշում է, որ կապալառուն այժմ զբաղվում է նախագծի պատրաստմամբ, որը ներկայացվելու է սահմանապահների հաստատմանը։ Պատնեշը զբաղեցնելու է ցամաքային սահմանի 200 կիլոմետրը։ 

Միխալսկան նշել է, որ այն ունենալու է սարքերի և խցիկների համակարգեր, ինչի հաշվին սահմանը վերահսկվելու է անընդհատ առանց այնտեղ գտնվելու անհրաժեշտության․ «Դրա շնորհիվ սպաները կկարողանան սահմանը հսկել սահմանամերձ պահպանության շտաբում։ Տեղեկությունները կուղարկվեն հսկման համակարգերից, իսկ այդ իրազեկումների ալգորիթմները կմշակվեն այնպես, որ սահմանապահը կարողանա արձագանքել միայն այն դեպքերում, երբ սահմանն իրոք փորձեն հատել մարդիկ, այլ ոչ թե կենդանիները»։

Add new comment