Իրանը հարվածել է Իրաքում իսրայելական «լրտեսական շտաբին» տարածաշրջանային լարվածության սրման պայմաններում
Երեքշաբթի իրանական պետական լրատվամիջոցները հաղորդել են Սիրիայում և Իրաքյան Քուրդիստանում «ահաբեկչական» բազմաթիվ թիրախների վրա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) իրականացրած հրթիռային հարձակումների մասին: IRNA պաշտոնական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ ասվել է, որ հարձակումները հանգեցրել են Քուրդիստանի մայրաքաղաք Արբիլում «լրտեսական շտաբի» և «հակաիրանական ահաբեկչական խմբավորումների հավաքի» ոչնչացմանը։
Իրաքում Քուրդիստանի անվտանգության խորհուրդը հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, և վիրավորվել վեցը, այդ թվում՝ հայտնի գործարար Փեշրա Դիզային: Բացի դրանից՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Սիրիայի թիրախներին՝ թիրախավորելով հրամանատարների հավաքատեղիները և հիմնական տարրերը, որոնք կապված են վերջին ահաբեկչական գործողությունների հետ, մասնավորապես «Իսլամական պետություն» խմբավորման: Նշվում է, որ Սիրիային հարվածը պատասխան է ահաբեկչական խմբավորումների վերջին հարձակումներին, որոնք հանգեցրել են իրանցիների մահվան հարավային Քերման և Ռասկ քաղաքներում։
Add new comment