Թուրքիան կշարունակի գործողությունները, քանի դեռ չի մաքրել Իրաքի հյուսիսը․ Էրդողան
Թուրքիան կշարունակի գործողություններն այնքան ժամանակ, մինչև մաքրի Իրաքի հյուսիսը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում։
Մասնավորապես նա նշել է, որ Թուրքիան այդ տարածաշրջանում անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, քանի որ Իրաքի հյուսիսն ահաբեկչության աղբյուր և սպառնալիք է:
«Մեր ռազմական ներկայությունը մեր սահմաններից դուրս կենսական նշանակություն ունի մեր հայրենիքի անվտանգության, մեր քաղաքացիների հանգստության համար։ Այստեղ հետդարձի ճանապարհ չկա։ Մենք անպայման նոր քայլեր կանենք այդ ուղղությամբ առաջիկա ամիսներին՝ անկախ նրանից, թե ով ինչ է ասում, ինչ սպառնալիքներ են հնչեցնում»,- ասել է Էրդողանը։
Add new comment