Թուրքիայի և Ուզբեկստանի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության արձանագրություն է ստորագրվել
Տաշքենդում կայացել է Թուրքիա-Ուզբեկստան պաշտպանական արդյունաբերության համագործակցության երկրորդ հանդիպումը։ Այս մասին հայտարարել են թուրքական ԶԼՄ-ները։
Հանդիպել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Հալուք Գուրգոնը և Ուզբեկստանի պաշտպանության նախարարության պաշտպանական արդյունաբերության գործակալության ղեկավար Մանսուր Իբոդուլլաևը։
Բացի դրանից՝ թուրքական «Aselsan» ընկերության և Ուզբեկստանի զինված ուժերի միջև ստորագրվել է երկկողմ համագործակցությունը խորացնելու արձանագրություն։
Add new comment