Submitted by A.Gevorgyan on
jhuj

Ադրբեջանը և Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում այցով գտնվող Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թյուֆեքչիի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Հասանովն ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցությունը մշտապես զարգանում է ինչպես ռազմական, այնպես էլ այլ ոլորտներում։

«Երկու երկրի ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամության և եղբայրական հարաբերությունների վրա»,- նշել է նա:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ընկերությունների ղեկավարությունը, որոնք ընդգծել են ռազմական տեխնիկայի ոլորտում համատեղ նախագծերի կարևորությունը:

Քննարկվել են երկու երկրի միջև ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը Ագիլ Գուրբանովը ևս հանդիպել է Թուրքիայի պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակության հետ

Միջազգային ռազմական համագործակցության գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։  Կողմերը ռազմատեխնիկական ոլորտում հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ մանրամասն քննարկում են ունեցել։

 

Add new comment