Submitted by detq-editor on
Էրդողանը հայտնել է, որ պատրաստ է օգնել Սերբիային և Կոսովոյին տարաձայնությունները կարգավորելու համար

Էրդողանը հայտնել է, որ պատրաստ է օգնել Սերբիային և Կոսովոյին տարաձայնությունները կարգավորելու համար

Էրդողանը հայտնել է, որ պատրաստ է օգնել Սերբիային և Կոսովոյին տարաձայնությունները կարգավորելու համար

Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան նպատակ ունի էլ ավելի ընդլայնելու Կոսովոյի հետ առկա փոխշահավետ համագործակցությունը

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան դեպի Կոսովո արտահանման ծավալներով առաջատարն է։ Ըստ Էրդողանի՝ նպատակ ունի Կոսովո արտահանման մակարդակը հասցնելու մինչև 1 միլիարդ եվրոյի։ Նա նաև հավելել է, որ  Թուրքիան Կոսովոյի հետ համատեղ ջանքեր է գործադրում, որպեսզի Կոսովոն իր արժանի տեղը զբաղեցնի միջազգային ասպարեզում։

 «Այս առումով մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ին, Եվրոպայի խորհրդին և ԵՄ-ին անդամակցելու Կոսովոյի ձգտումին»,- ասել է Էրդողանը։

Վերջինս անդրադարձել է նաև Սերբիայի և Կոսովոյի հարաբերություններին։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիան աջակցում է Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսությանը։

«Թուրքիան պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և անհրաժեշտ ներդրում ունենալ, եթե կողմերը դա ցանկանան»,- ասել է նա։ Էրդողանը նաև հույս է հայտնել, որ Սերբիայի և Կոսովոյի միջև երկխոսության գործընթացը կհանգեցնի տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության։

Նրա խոսքով՝ Անկարան ակնկալում է, որ կողմերը «խաղաղ և կառուցողական մոտեցում» կցուցաբերեն իրենց տարաձայնությունները կարգավորելու համար։ Թուրք առաջնորդը հավելել է, որ Կոսովոյի վարչապետին խնդրել է ընդլայնել համագործակցությունը Թուրքիայի հետ՝ Կոսովոյի տարածքում գյուլենական շարժման գործունեությանը հակազդելու համար, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։

Add new comment