Submitted by G.Avetisyan on
դվա

Բաքուն պատրաստ է Ռուսաստանի տարածքում խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ. Սերգեյ Լավրով

Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ Ռուսաստանի տարածքում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ըստ նրա՝ Երևանի դիրքորոշումն անհայտ է։

«Փաստ է՝ արևմտյան գործընկերները ցանկանում են, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի միայն իրենց տարածքում, փաստ է, որ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել Ռուսաստանի տարածքում, որտեղ, ըստ էության, ջանքեր են գործադրվում վերջ դնելու  հակամարտությանը»,- Aysor.am-ի փոխանցմամբ՝ ասել է Լավրովը։

«Ես չգիտեմ, թե որքանով է դրան պատրաստ Երևանը, թեև համապատասխան ազդակներ վաղուց են ուղարկվել Հայաստանի մայրաքաղաք»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

 

Add new comment