Ադրբեջանի և Սլովակիայի պաշտպանության նախարարները հանդիպում են ունեցել
Հունվարի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինակի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:
Ընդգծվել է Ադրբեջանի և Սլովակիայի միջև ռազմատեխնիկական, ռազմական կրթության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը։
Սլովակիայի պաշտպանության նախարարը կարևորել է ադրբեջանական բանակի հետ փորձի փոխանակման գործընթացը՝ նշելով, որ այն տարածաշրջանի ուժեղագույն բանակներից մեկն է:
Շեշտվել է նման այցելությունների առանձնահատուկ նշանակությունը։ Ադրբեջանի և Սլովակիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական ոլորտում հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Add new comment