Submitted by A.Muradyan on
detq

Թուրքիան զսպվածության կոչ է արել Իրանին և Պակիստանին

Թուրքիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Իրան-Պակիստան, Իրան-Իրաք զարգացումների առնչությամբ։

«Բարեկամական և եղբայրական Իրանին, Իրաքին և Պակիստանին կոչ ենք անում չափավորությամբ և ողջամտությամբ ապահովել հանդարտություն։ Թուրքիան պատրաստ է տարածաշրջանային երկրների հետ կիսվել խաղաղ ճանապարհներով հակամարտությունների լուծման հարցում իր փորձառությամբ»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ գրավոր հայտարարության մեջ։

Նշենք, որ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի և Պակիստանի արտգործնախարարների հետ և զսպվածության կոչ արել կողմերին։ 

Իրանի և Պակիստանի արտգործնախարարները նշել են, որ իրենք նույնպես չեն ցանկանում, որ լարվածությունն ավելի մեծանա։

Add new comment