Մակրոնն ու Նեթանյահուն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Փարիզում բանակցությունների արդյունքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստակամություն են հայտնել դիմակայել Իրանին։
Մակրոնն ու Նեթանյահուն քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները՝ հիմնականում Իրանի և Պաղեստինի համատեքստում։ Մակրոնն Իսրայելի վարչապետին տեղեկացրել է պաղեստինյան տարածքներում տիրող իրավիճակի վերաբերյալ Փարիզի մտահոգությունների մասին՝ նշելով էսկալացիայից խուսափելու անհրաժեշտությունը, որը կարող է հանգեցնել պաղեստինցի խաղաղ բնակիչների և իսրայելցիների մահվան:
Բացի դրանից՝ Իսրայելի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են իրանական միջուկային ծրագրի թեման։ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Թեհրանին թափանցիկ լինել իր միջուկային ծրագրի վերաբերյալ և զգուշացրել, որ հակառակ դեպքում անխուսափելի հետևանքներ կլինեն։ Մակրոնն ու Նեթանյահուն նաև խիստ անհանգստություն են հայտնել տարածաշրջանում «Իրանի ապակայունացնող գործունեության վերաբերյալ»։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Իրանի աջակցությունն Ուկրաինայում ռուսական ագրեսիային հղի է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներով։
Add new comment