Մակրոնը՝ ԶՈՒ-ին. «Հայաստանին առնչվող պատմական ընտրություն ենք կատարել»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ զինված ուժերին հղած ամենամյա ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանին՝ հայտարարելով կատարված «պատմական ընտրության» մասին։
«Բալկանները, Հայաստանը [...] գրավել են մեր ուշադրությունը և հանգեցրել մեր դիրքորոշման ամրապնդմանն ու պատմական ընտրություններ կատարելուն, հատկապես ինչ վերաբերում է Հայաստանին», - ասել է Մակրոնը՝ առանց մանրամասնելու։
2023 թվականին Հայաստանը և Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության պայմանագիր են կնքել, որով Փարիզը մասնավորապես «GM-200» հակաօդային պաշտպանության համակարգեր է վաճառում Երևանին։ Ֆրանսիան Հայաստանին նաև «Bastion» զրահամեքենաներ է մատակարարել։
Add new comment