Թուրքիան տեղական պաշտպանական արդյունաբերության արտադրանք է արտահանում բարեկամ և եղբայրական երկրներ. Գյուլեր
«Թուրքիան հայրենական արտադրության պաշտպանական արդյունաբերության բազմաթիվ արտադրանք է արտահանում բարեկամ և եղբայրական երկրներ»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ ելույթ ունենալով Քոնիայում գործարանի բացմանը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Նա ասել է, որ Թուրքիայի զինված ուժերը տարբեր տեսակի զորքերում կարևոր նախագծեր են իրականացնում։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ մենք մեր ձեռքբերումները կբարձրացնենք ավելի բարձր մակարդակի։ Մենք զարգացնելու ենք մեր պաշտպանական արդյունաբերությունը»,- նշել է թուրք նախարարը:
#Դետքի_հետագծով
Թուրքիան շարունակում է ռազմական ոլորտում իրականացնել բարեփոխումներ և նորարարությունները մատակարարել դաշնակից երկրներին։
Add new comment