ՌԴ փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Հվ. Կովկասում, Ուկրաինայում և Կենտրոնական Ասիայում
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Տանժու Բիլգիչի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Կարծիքներ են փոխանակվել Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Վերահաստատվել է ջանքերի հետագա համակարգման փոխադարձ տրամադրվածությունը՝ ի շահ առաջին հերթին Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման։ Կողմերն արձանագրել են տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ երկկողմ փոխգործակցության արդյունավետությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Add new comment