Բայդենի վարչակազմը դիտարկում է առանց պատերազմի Իրանին պատասխանելու տարբերակները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է առանց պատերազմի Իրանի Իսլամական Հանրապետությանը առանց պատերազմի պատասխանելու տարբերակները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է ամերիկյան «The New York Times» պարբերականը։
Հաղորդվում է, որ Բայդենի վարչակազմը հնարավոր է համարում Իրանի հետ լայնածավալ հակամարտությունը, եթե ամերիկացի զինվորներ զոհվեն։
Բայդենի վարչակազմը դիտարկում է ամերիկյան ռազմակայաններին Իրանի շիա ապստամբների շարունակվող հրթիռային հարվածներին պատասխանելու միջոցները։ ԱՄՆ-ն կարծում է, որ հիմնական խնդիրը լայնածավալ ռազմական հակամարտությունից խուսափելն է։
Նշվում է, որ մասնավոր խոսակցություններում ամերիկյան պաշտոնյաները խոստովանում են, որ պատերազմը կարող է սկսվել այն դեպքում, եթե գրոհների հետևանքով ամերիկացի զինվորներ զոհվեն։ Հրապարակումների համաձայն՝ սա կարմիր գիծ է, որը դեռ չի հատվել, բայց ցանկացած պահի կարող է տեղի ունենալ։
#Դետքի_հետագծով
Մերձավոր Արևելքում տիրող լարվածության համատեքստում բավականին մեծացել է ԱՄՆ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ուղղակի ռազմական բախման հնարավորությունը։ Սրանից երկու կողմն էլ փորձում է խուսափել, քանի որ եթե նման բախում տեղի ունենա, ապա դա աղետալի հետևանքներ կունենա ողջ մարդկության համար։
Add new comment