աս

Պատմական հայրենիքի ողջ տարածքի պատմությունը տեղավորվում է Հայոց Պատմության մեջ, բայց չի տեղավորվում Հայաստանի պատմության մեջ

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Հայոց պատմություն» անվանումը «Հայաստանի պատմություն» անվամբ փոխարինելու կառավարության նախաձեռնությանը՝ նշելով. 

«Համառոտ.
Միայն տխմարներն ու անգետները չգիտեն, որ «Հայոց պատմություն» և «Հայաստանի պատմություն» հասկացությունները նույնը չեն։

Օրինակ՝ պատմական հայրենիքի ողջ տարածքի պատմությունը (Հայկական Լեռնաշխարհ, Մեծ Հայք, Հայոց Միջագետք, Փոքր Հայք, Կիլիկիա, Կոմագենե) տեղավորվում է Հայոց Պատմության մեջ, բայց չի տեղավորվում Հայաստանի պատմության մեջ։ Հայաստանի պատմության մեջ չի տեղավորվում նաև հայ գաղթօջախների դարավոր պատմությունը, այն կարող է լինել բացառապես Հայոց Պատմության մեջ։

Հ.Գ. Ի դեպ, թշնամին ու թշնամու գործակալներն այս մասին հիանալի գիտեն»։

 

Add new comment