մ

Եմենի հութիները պնդում են, որ Ադենի ծոցում հարձակվել են ամերիկյան բանակի բեռնատար նավի վրա

Եմենի հութի խմբավորումը երկուշաբթի հայտարարել է, որ Ադենի ծոցում հարձակվել է ամերիկյան բանակի բեռնատար նավի վրա: Այս մասին «Դետք»-ը տեղեկանում է ամերիկյան լրատվամիջոցներից։

Հայտարարության մեջ հութիների խոսնակ Յահյա Սարին ասել է, որ «OCEAN JAZZ» նավը թիրախավորվել է «համապատասխան ռազմածովային հրթիռներով»:

Ըստ նրա՝ հարձակումն արվել է «hաջակցություն պաղեստինյան ճնշված ժողովրդին և որպես պատասխան մեր երկրի դեմ ամերիկա-բրիտանական ագրեսիային»:

Կարմիր ծովում լարվածությունը սրվել է Իսրայելի հետ կապեր ունենալու մեջ կասկածվող առևտրային նավերի վրա հութիների հարձակումների ֆոնին:

 

Add new comment