Սանդերս. Եթե Նեթանյահուն ոչ ասի Պաղեստին պետությանը, ապա ԱՄՆ-ն պետք է ոչ ասի Նեթանյահուին.
Վերմոնտի անկախ սենատոր Բեռնի Սանդերսը շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնություն տրամադրել Իսրայելին Գազայի դեմ պատերազմի պայմաններում, քանի որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրապարակայնորեն հայտարարել է, որ դեմ է պաղեստինյան պետությանը: Այս մասին «Դետք»-ը տեղեկանում է «Znetwork»-ից։
Սանդերսի խոսքերը հնչեցին երկու օր այն բանից հետո, երբ Նեթանյահուն հեռուստաուղերձում ասաց, որ ապագայում Իսրայելը պետք է ունենա «անվտանգության հսկողություն Հորդանանի արևմուտքում գտնվող ողջ տարածքի վրա», և որ նա այդ մասին ասել է Իսրայելի դաշնակիցներին ԱՄՆ-ում՝ հավելելով, որ «Իսրայելի վարչապետը պետք է կարողանա ոչ ասել նույնիսկ լավագույն դաշնակիցներին»:
«Վարչապետ Նեթանյահուն իրավացի է», - ի պատասխան ասել է Սանդերսը: «Մենք պետք է կարողանանք ՈՉ ասել մեր դաշնակիցներին».
«Եթե Նեթանյահուն շարունակի ռազմական գերիշխանության ճանապարհը, պետք է դա անի միայնակ: Միացյալ Նահանգները չի կարող մեղսակից լինել»:
«Նա հստակ հայտնել է իր դիրքորոշումը», - շարունակեց Սանդերսը: «Նա երբեք թույլ չի տա պաղեստինյան պետություն ստեղծել: Կշարունակի իր կործանիչ պատերազմը պաղեստինցի անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների դեմ, կարգելափակի սնունդը, ջուրը և բժշկական պարագաները, որոնք անհրաժեշտ են զանգվածային սովից և հիվանդություններից խուսափելու համար: Հիմա մենք պետք է հստակ արտահայտենք մեր դիրքորոշումը»։
Add new comment