Submitted by D.Guyumjyan on
detq

ԻՀՊԿ-ն պնդում է՝ Եմենի զինված ուժերի գործողություններն անկախ են

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ռեզա Թանգսիրին հայտարարել է, որ Եմենի զինված ուժերն իրենց գործողություններում գործում են անկախ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

«Եմենի զինված ուժերն իրենց կամքով որոշել են արգելել Իսրայելին պատկանող կամ Իսրայել մեկնող նավերին նավարկել Բաբ ալ-Մանդեբի նեղուցով՝ առանց որևէ մեկի հրամանին ենթարկվելու»,- ասել է նա։

Թանգսիրին նշել է, որ Եմենն անկախ պետություն է՝ հզոր բանակով և ուժեղ առաջնորդով։ Նրա խոսքով՝ Եմենի բանակը գործում է անկախ և որևէ մեկից հրաման չի ընդունում։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար հայտնել է, որ Եմենի հերոսները գործնական աջակցություն են հայտնել Գազայում մարտնչող պաղեստինցի ժողովրդին։ Նա հավելել է, որ Եմենի ուժերը չեն կարող հանդուրժել Գազայում մուսուլման ընտանիքների նահատակությունը։

#Դետքի_հետագծով

Եմենի հութիները վերջին օրերին հարվածում են Կարմիր ծովով Իսրայել մեկնող նավերին՝ Գազայում ընթացող պատերազմում պաղեստինցիներին աջակցելու նպատակով։ Միջազգային դերակատարները Եմենի հութիների քայլերի համար մեղադրում են Իրանի Իսլամական Հանրապետությանը, սակայն իրանական կողմը հերքում է այս մեղադրանքները։

Add new comment